Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան (տեսանյութ)
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչ աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել:
Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:

