Թուրքիայում ամբոխը հարձակվել է սիրիացիներին պատկանող գույքի վրա

Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել են սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։

Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է ոստիկանության 10 աշխատակից:

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի բռնության ենթարկվելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:

Կայսերիի նահանգապետը հայնդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:

Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից: