Թրամփը մերժել է Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի համաձայնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանին համատեղ հարվածներ հասցնելու առաջարկին՝ մինչև Իսրայելի խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին, հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելը փորձել է համոզել Վաշինգտոնին աջակցել Իրանի դեմ ռազմական գործողությանը և մասնակցել դրան։ Թրամփի վարչակազմը խնդրել է հետաձգել գործողությունը, սակայն, ըստ աղբյուրների, ակնարկել է, որ հետագայում կարող է համաձայնել համատեղ հարվածներ հասցնելուն։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է այս տեղեկությունը՝ այն անվանելով կեղծ լուր։
CNN-ի աղբյուրի խոսքով՝ հարվածներին դեմ է եղել նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, որը նախազգուշացրել է, որ ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ընտրությունների հետաձգմանը։ Իսրայելի իշխանությունները մտահոգված են եղել նաև Իրանի հնարավոր պատասխան հարվածներով և դրանցից պաշտպանվելու համար ԱՄՆ աջակցության անհրաժեշտությամբ։

