Ծնունդդ շնորհավոր, Վազգեն ջան, շատ եմ կարոտում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահի Ինստագրամի էջում հրապարակվել է հոլովակ, որում Սերժ Սարգսյանը կառավարության, ԱԺ նիստերին, Եռաբլուրում խոսում է Վազգեն Սարգսյանի մասին։
«Ծնունդդ շնորհավոր, Վազգեն ջան»,-ասված է տեսանյութին կից։

Խոսելով Վազգեն Սարգսյանի սպանության մասին՝ Սերժ Սարգսյանն ասում է.
«Հոկտեմբերի 27-ին ես կորցրեցի իմ ընկերոջը, իմ մարտական ընկերոջը,  իմ դժվարությունների ընկերոջը, այն ընկերոջը, ում կամքի, հզորության շնորհիվ մենք կարողացանք շատ լուրջ գործեր կատարել։

Որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին։ Եվ որևէ տեղ թող որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը։
Ես շատ եմ կարոտում Վազգենին»։