Բայրամովը Գերմանիայում նշել է, թե ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներն «անընդունելի են»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարար  Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ կրկին հոխորտացել է Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների «անընդունելիության մասին»։ Այդ մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները: Բայրամովը հայտարարել է, թե կարգավորման և խաղաղության ծրագիրն առաջ մղելու հարցում Ադրբեջանը վճռական է՝ այդուհանդերձ խոսելով Հայաստանի կողմից խաղաղության գործընթացին իբր թե խոչընդոտելու մասին։