Մի քանի տարի առաջ գոնե իմիտացիաներ էիք անում, հիմի բացով ասում եք, որ թքած ունեք ամեն ինչի վրա
Խորհրդարանի քննարկումն եմ նայում (եթե դա իհարկե կարելի ա քննարկում ասել), որն արդեն 2 ժամից ավելի ընթանում ա։ Մեկը մեկից զավեշտալի նախագծեր են, ու բոցը էն ա, որ էս մարազմատիկ թեմաները վերածվում են «խորքային» քննարկումների։
Ոնց նայում էս՝ դատարկամտություն։ Դրած պետական կոչումների թեման են խուրդում, թե ո՞ւմ տան վաստակավոր, ո՞ւմ ժողարտիստ, ո՞վ ասեց՝ մորթենք, ո՞վ ոտքերը բռնեց։
Ու սա էն երկրում ա էսօր տեղի ունենում, որի բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով «խաղաղ պայմաններում» զոհ ենք ունենում, էլ չեմ ասում գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերները, դե մնացած խնդիրների ու Արցախի մասին էլ չեմ ասում, որ չասեք՝ պաթոսվում ա։ Համաշխարհային պատերազմ ա տրաքում գլխներիս, մենք ծաղկափոշու մեջ թաթախված բզեզի կայֆերի մեջ ենք։
Չէ, ես կասկած չունեմ, ձեր էժանության ու պրիմիտիվության մակարդակի վրա, քավ լիցի, դրանում ոչ մի խոսք, բայց մի քանի տարի առաջ գոնե իմիտացիաներ էիք անում, տեսարաններ բեմադրում, որ հանրություն կոչվածին բան ցույց տաք, հիմի բացով ասում եք, որ թքած ունեք ամեն ինչի վրա, ու ձեր իրական դեմքն եք ցույց տալիս։
Տատս սենց դեպքերի համար ասում էր՝ «ջաղացը կորցրել են, չախչախին են ման գալիս»։
Դրանց թելը հերիք ա թելեք։
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից

