Բայրամովը հայտարարել է «Պաղեստինի ժողովրդի պետականության համար պայքարին աջակցելու մասին»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ սատարում է «Պաղեստինի ժողովրդի պայքարը հանուն պետականության»։ Այդ մասին նա հայտարարել է ԻՀԿ-ի գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով անցկացված արտահերթ նիստում՝ կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ։

Բայրամովը հավելել է, որ «Ադրբեջանը կողմնակից է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համապատասխան՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա՝ Արևելյան Երուսաղեմում Պաղեստինյան պետության մայրաքաղաքով»։ Անդրադառնալով հակամարտության հետևանքների վերացմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին՝ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը 1,6 մլն դոլարի ֆինանսական ներդրում է կատարել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալությանը՝ Պաղեստինի փախստականներին աջակցելու համար։