Իսրայելի պետությունը ստեղծվել է ողջ աշխարհի հրեաների անվտանգության համար․ Բայդեն

Իսրայելում գտնվող ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենը իր տեսաուղերձում հայտարարել է, որ Իսրայելի պետությունը ստեղծվել է ողջ աշխարհի հրեաների անվտանգության համար, որտեղ ծնվել է նաև ինքը:

Նշենք՝ Ջո Բայդենի պաշտոնական ծննդավայրը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգն է։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ թվիթերյան(X) էջում գրել է, որ հպարտ է Իսրայելում գտնվելու համար․

«Իսրայելացիների քաջությունը, նվիրվածությունը և հերոսությունը պետք է գնահատվեն ըստ արժանվույն: Ամերիկացիները սգում են ձեզ հետ անցյալ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները»,- նշել է նա։