Պաշտոնից ազատվել են Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը:

Նույն որոշմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Նույն որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին:

Հիշեցնենք՝ Արամ Ազատյանը Երևանի ավագանու անդամ է և այսօր մասնակցել է ավագանու անդրանիկ նիստին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:

Նույն որոշմամբ, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանին: