Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված 18-ամյա Արթուր Բաբայանը քիչ առաջ մահացավ

Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորներից 18-ամյա Արթուր Բաբայանը քիչ առաջ մահացավ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։ Այս մասին LIVEnews.am-ին հայտնեց ԲԿ-ի աղբյուրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։

Մինչ օրս հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել 170 աճյուն և մասունք, վիրավորների թիվը մոտ 290 է։