Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար 48,3 միլիարդ դոլար է արժեցել փետրվարի սկզբին հակամարտության մեկնարկից ի վեր:

Այս մասին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտնել է Պենտագոնի բյուջետային և հատկացումների հարցերով գլխավոր վերահսկիչի տեղակալ Արթուր Միլլերը։

«Այդ թիվը ներառում է զինամթերքը, ռազմական տեխնիկայի ու սարքավորումների փոխարինման ծախսերը, ինչպես նաև շահագործման ծախքերը», – ասել է Միլլերը։

Պաշտոնյայի խոսքով՝ այդ գումարի մեջ չի մտնում այն վնասը, որը հասցվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին, որոնցից մի քանիսը զգալիորեն վնասվել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներից, ինչպես նաև վնասը համաշխարհային տնտեսությանը։

Ինչպես նշում է CBS News հեռուստաալիքը, սրանք Պենտագոնի ծախսերի վերաբերյալ առաջին թարմացված տվյալներն են հոկտեմբերի կեսերից ի վեր, երբ պատերազմի արժեքը գնահատվել էր 47,1 միլիարդ դոլար։

Ըստ այդ ժամանակվա տվյալների՝ այդ գումարի հիմնական մասը բաժին էր ընկնում սպառված զինամթերքի փոխարինմանը՝ մոտ 29 միլիարդ դոլար։

Ռազմական տեխնիկայի և սարքավորումների, այդ թվում՝ ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կորուստները կազմում էին մոտ 6 միլիարդ դոլար: