Փաշինյանը գործարք է առաջարկում․ նա ուղերձով կդիմի ժողովրդին
«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից պաշտոնապես անդրադառնում է իր առաջարկին. «Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, մենք գնանք նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի։
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր սահմանադրությանը, մեր, իմ փաստարկները համոզիչ չեն թվա մեր հանրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։
Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, էլի պաշտոնապես ասում եմ՝ հաջորդ ընտրություններում, ընդ որում հերթական կամ արտահերթ, չնայած, անկեղծ ասած, այդ պարագայում չի երևում, թե ինչու պետք է լինեն արտահերթ, ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»։

