Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Նա դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ ստանալով
փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում:
«Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Նաիրի» ԲԿ–ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում։
Քիչ առաջ փակ էր նաև Ամիրյան փողոցը, սակայն «կարմիրբերետավորները», բիրտ ուժ կիրառելով, այնտեղից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։
Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

