Քաղաքականությունը քաղաքականություն, բայց այս օրհասական վիճակում քաղաքականություն անելը վերածվում է անբարոյականության․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը այստեղ ՝ԵՄ գրասենյակի մոտ Արցախում մեր քույրերի ու եղբայրների կոչին ականջալուր լինելով, փորձում է իր ձայնը բարձրացնել միջազգային մի շարք կառույցներում:
Քաղաքականությունը քաղաքականություն, բայց այս օրհասական վիճակում քաղաքականություն անելը վերածվում է անբարոյականության:
ՀՀ իշխանությունների դավադիր գործողությունները իրավունք և հիմք չպետք է տան միջազգային հանրությանը` համարել Արցախի հարցը լուծված:
Ո՛չ, Արցախը հայ ժողովրդի սեփականությունն է, իսկ հայ ժողովուրդը չի´ համարում Արցախն Ադրբեջան:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

