Կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել․ փաստաբան
Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ներկայացնելով նաև օրենքի պահանջը։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի 8-րդ մաս՝
«8. Որոշման (կալանքի- խմբ.) եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ։»
Իրականություն՝ օր 4-րդ, կամ ավելի հստակ՝ 100 ժամ 8 րոպե, իսկ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել:
Երկրի փնթի ու գարշահոտ կառավարչի դատական համակարգը չի կարող լինել պարտաճանաչ»։

