Անկարայում հրթիռներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, կան զոհեր
Անկարայում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հղում անելով A Haber հեռուստաալիքին՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պայթյունից հետո առաջացած հրդեհը մեծամասամբ վերահսկվում է հրշեջ բրիգադների կողմից»,- ճշտել Է հեռուստաալիքը:
«Հաբերթյուրք» հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Անկարայի Էլմադաղ շրջանում։
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ բրիգադ և շտապօգնություն:

