Գործելու ժամանակն է․ ԱՄՆ-ում մտահոգել է Ռուսաստանի նոր քայլը
ԱՄՆ-ին պետք է անհանգստանացնի Ռուսաստանի և Իրանի միջև ամրապնդվող հարաբերությունները, գրում է 19FortyFive-ը:
«Վաշինգտոնին և համախոհ երկրներին անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել հակաամերիկյան ռուս-իրանական առանցքի խափանմանն ու հակազդեցությանը, նախքան Ամերիկայի ազգային շահերին լրացուցիչ վնաս կհասցվի»,- հայտարարել են պարբերականի մեկնաբաններ Ջեյմս Ֆիլիպսը և Փիթեր Բրուքսը:
Հեղինակների խոսքով ՝ Մոսկվան և Թեհրանն ամրապնդում են երկկողմ ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Այն, ինչպես կարծում են լրագրողները, խաթարում է ԱՄՆ շահերը Եվրոպայում, Եվրասիայում և Մերձավոր Արևելքում։
Ինչպես նշված է նյութում, Իրանը նախատեսում է Ռուսաստանից գնել չորրորդ սերնդի Սու-35 կործանիչներ և այլ տեխնիկա: Բացի այդ, գրում է պարբերականը, մտավախություն կա, որ Կրեմլն իր հերթին կարող է օգնել իր գործընկերոջը միջուկային ծրագրում, ինչպես նաև մեծ հեռահարության հրթիռների հարցում:
Հունվարի կեսերին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին հայտարարել էր, որ Թեհրանը ռուսական Սու-35 կործանիչներ կստանա մարտի 21-ից անմիջապես հետո:

