ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրաքում ռազմական ուժ կիրառումը թույլատրող բանաձևի չեղարկմանը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 1991 և 2002 թվականներին ընդունված բանաձևերի չեղարկմանը, որոնք թույլ են տալիս ռազմական ուժ կիրառել Պարսից ծոցում և Իրաքում: Այս մասին գրում է «rbc.ru»–ն:
Չեղարկման օգտին քվեարկել է 66 սենատոր, դեմ՝ 30-ը: Այժմ բանաձևերի չեղարկման վերաբերյալ քվեարկությունը պետք է տեղի ունենա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։
Ռազմական ուժ կիրառելու թույլտվության չեղարկումը պայմանավորված է նրանով, որ Իրաքը համարվում է Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը Մերձավոր Արևելքում:
Օրինագծի կողմնակից կոնգրեսականները նշել են, որ այդ քայլը կարտացոլի ԱՄՆ-ի համար Իրաքի կառավարության ներկայիս կարգավիճակը: Իսկ բանաձևերի չեղարկման հակառակորդները կարծիք են հայտնել, որ ռազմական ուժ կիրառելու թույլտվության չեղարկումը թուլության ազդանշան է, հատկապես Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո:

