Վախենալով դիմադրողական գործողություններից, Իսրայելի բանակը բերվել է մարտական պատրաստության

Վախենալով Նաբլուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին պաղեստինցիների պատասխան գործողություններից, Սիոնիստական ​​ռեժիմի բանակը բերվել է մարտական ​​պատրաստության: Այս մասին գրում է ParsToday-ը:

«Ղոդս ալ-Ախբարիա» կայքի փոխանցմամբ՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանակը և  անվտանգության ու ռազմական այլ կառույցները վախենալով  Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցիների պատասխան գործողություններից, իրադարձությունների ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու հրաման են ստացել։

Սիոնիստական ​​անվտանգության աղբյուրը հայտնել է, որ այս ռեժիմի զինվորների երեկվա գործողությունը Նաբլոսում կսրի լարվածությունը։

Սիոնիստական ​​այս աղբյուրը հավելել է, որ նախատեսվում են Հորդանան գետի արևմտյան ափին և Ղոդսում  պաղեստինյան դիմադրության ուժերի կողմից վրեժխնդիր հարձակումներ կամ հրթիռային հարձակումներ Գազայից։

Սիոնիստական ​​ռեժիմի ոստիկանության պետ Քոբի Շեբթայը այս ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին ասել է, որ անվտանգության և ոստիկանության ուժերի բերվել են մարտական պատրաստության:

Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված հանցագործություններն, կտրուկ աճել են հակասիոնիստական ​​գործողությունները։