Բարդ և ցավալի. Զելենսկին՝ արևելյան ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին

Վլադիմիր Զելենսկին բարդ և ցավալի է անվանել իրավիճակը երկրի արևելքում։

«Իրավիճակն արևելքում շատ բարդ է։ Ցավալի է։ Բայց մենք անում ենք ամեն ինչ՝ դիմանալու համար»,- ասել է Զելենսկին «Տելեգրամի» ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինայի հարավի որոշ շրջաններում իրավիճակը «բավական վտանգավոր է»։