Թուրքիայում նաև ձյունահոսքի մեծ վտանգ կա
Թուրքիան շարունակվում է ցնցվել։
Երկու խոշոր երկրաշարժերից առաջինի տևողությունը կազմել է 60 վայրկյան, իսկ երկրորդինը՝ 45 վայրկյան։ Թուրքիայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո շարունակվում են հետցնցումները, գրանցվել է ավելի քան 2000 հետցնցում, բոլորն էլ 4 մագնիտուդ ուժգնությից բարձր։
Թուրքիայի իշխանությունը ոչ միայն զգուշացնում է երկրաշարժի գոտում հեռու մնալ դեռևս կանգուն շենքերից, այլ նաև դիտարկում գյուղական վայրերից բնակչության տարհանումը, քանի որ ձյունահոսքի մեծ վտանգ կա։
Այդ վտանգն առաջացել է հետցնցումների հետևանքով ձյունապատ լեռներից հսկայական ժայռբեկորնրի պոկվելուց հետո։
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

