ՀՀ պսևդոնախագահի երախտագիտությունն իր տիրոջը․ Ավետիք Իշխանյան

-Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաև կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարևան երկիր Թուրքիային և՛ ցավակցություն հայտնելու, և՛ օգնության պատրաստակամություն հայտնելու համար:

Առիթից օգտվելով, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այս շուրջ հինգ տարիների ընթացքում Ձեր ողջ գործունեության համար։Փորձեմ թվարկել, իմ կարծիքով ամենակարևորները․

1․Հայոց բանակի կազմաքանդումը։

2․Պատերազմի հրահրումը և փառավոր պարտությունը, հազարավոր զոհերը, տարածքային հսկայական կորուստները, հայ գերիների տառապանքները։Հիշենք, որ այդ պատերազմում մեր փառավոր պարտությանն ինչպես աջակցեց մեր հարևան Թուրքիան և այդ համատեքստում առավել կարևոր էր փրկարարներ ուղարկելով, նման կերպ, շնորհակալ լինել իրական դաշնակցից։

3․ Արցախից հրաժարվելը։

4․Դատարանների կազմաքանդումը։

5․ Քաղաքական հետապնդումները։

5․Հայաստանից աննախադեպ արտագաղթը։

6․ Հայաստանի արտաքին պարտքի հսկայական աճը։

7․ Եվ վերջապես, ամենակարևորը․ նվաստիս բանի տեղ դնելն ու Ձեր կամակատար-կնիք նշանակելը։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից