Կապիտուլյացիայից երկու տարի անց

Կորցրեցինք ավելին, քան կարող էինք կորցնել, դա միանշանակ է: Կորցրեցինք նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքից հսկայական հատվածներ, ենթարկվեցինք ագրեսիայի, տվեցինք կրկին հարյուրավոր զոհեր:

Պարտված պատերազմի և կապիտուլյացիայի խորհրդանիշները կրկին իշխանության են: 2020 թվականից ասում էինք տալու են ավելին, ասում էին Արցախը տվեցինք, հիմա հանգիստ կապրենք:

Հիմա հանգիստ ապրում եք, հա՞։

Թե ինչ՞ եղավ ու ո՞նց եղավ բոլորը այսօր գրելու են, հիշելու են, դատապարտելու են, հայհոյելու են, անիծելու են, բայց նայեք ձեր ֆեյսբուքյան լենտան և կտեսնեք խորոված, խաշ, Եգիպտոս, շոր ու չգիտեմ ինչի գովազդ: Երկու տարբեր աշխարհ, մեկը մտահոգ, մյուսը անտարբեր, մեկը տխուր, մյուսը շատ ուրախ, մեկը դարդ անող, մյուսը անդարդ: Ու դա մենք տեսանք, երբ օպերա միտինգ էր, Սարյանում փառատոն, երբ փակում էին Բաղրամյանը, Կասկադում սուրճ էին խմում, երբ Ջերմուկը ռմբակոծում էին, գումի շուկայում 10 դրամ էժան վարունգի համար իրար էին «ուտում»: Սա է իրականությունը:

Չկայացավ, ցավոք, այն միասնությունը, ինչը կարող էր վերջ դնել կապիտուլյացիայի էջին, բացել նոր հույսի էջ և մենք բոլորս մնացինք 2020թ նոյեմբերում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից