Բրիտանացի պատգամավորը նշել է միջուկային զենքի կիրառման հնարավոր ժամկետները

Առաջիկա տասը տարում աշխարհում կարող է օգտագործվել մարտավարական միջուկային զենք, Times Radio-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Թոբիաս Էլվուդը։

Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է միջազգային ասպարեզում աճող լարվածությամբ։

«Մենք ապրում ենք չափազանց դժվար տասնամյակում: Մեր աշխարհը կփոխվի: Ես կարծում եմ, որքան էլ դա սարսափելի հնչի, մենք կտեսնենք մարտավարական միջուկային զենքի կիրառում առաջիկա տասը տարում», – խոստովանել է Էլվուդը:

Խորհրդարանականը կարծում է, որ Բրիտանիային անհրաժեշտ է նոր Ուինսթոն Չերչիլ, որը կօգնի երկրին գոյատևել դժվարագույն տասնամյակ։

Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Լիզ Թրասը, որը մասնակցում է երկրի վարչապետի աթոռի համար պայքարին, ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում սեղմել միջուկային զենքի կոճակը։

LIVEnews.am, Մեծ Բրիտանիա,  միջուկային զենք, կիրառել, ԱԳՆ ղեկավար, Լիզ Թրաս,