Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել է անփոփոխ թողնել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կալանավորման ժամկետը երկարացնել ևս երկու ամսով։

Նշենք, որ փաստաբան Բենիկ Գալստյանը միջնորդել էր Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ինչպես նաև՝ գրավով՝ առաջարկելով առավելագույնը 3 մլն ՀՀ դրամ, ընդ որում, գրավի նշված չափը կարող է վճարվել՝ Վարդանյանի ընկերների, այդ թվում՝ փաստաբանի կողմից։