Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդը

Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ նոյեմբերի առաջին 22 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +14,77 °C՝ կլիմայական նորման գերազանցելով 0,98 °C-ով։ Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Համեմատության համար՝ մինչ այժմ ամենատաքը համարվող 2023 թվականի նոյեմբերին ամսվա միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 0,75 °C-ով»,- հայտնել է նա։