Ալիևը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր: «ԱՊԱ»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ հանդիպմանը։

Ալիևը նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցիկ փոխադրման համար:
 
Նա հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ: