Մեզ հնարավոր չէ լռեցնել, մեզ հնարավոր չէ կանգնեցնել․ ՀՀԿ երիտասարդական կառույցի նախագահ

ՀՀԿ երիտասարդական կառույցի նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտնում է, որ ինքը և իր թիմակից երիտասարդ հանրապետականներն ազատ են արձակվել ոստիկանության բաժանմունքից։ Միաժամանակ Հենրիխ Դանիելյանը շեշտում է, որ իրենց հնարավոր չէ կանգնեցնել, լռեցնել և ոչ մի տարբերակով։

«Մենք շարունակելու ենք մեր ամենօրյա պայքարը»,- ասաց նա։