Ոչ միայն մեր բոլոր պարտությունների պատճառները, այլև դրանց արդարացման հնարքները այս իշխանությունների պարագայում եղել ու մնում են նույնը…

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Նորվեգիայի հավաքականին պարտվեց 0-9 հաշվով: Հավաքականի մարզիչը ներողություն խնդրեց երկրպագուներից և, որպես արդարացում, խոստովանեց, որ «մրցակիցը գերազանցում էր Հայաստանի հավաքականին…»

Հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և մի քանի հերթապահ բառակապակցություններից հետո հույս հայտնեց, որ քանի որ «..մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո… մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»:

Ընթերցում եմ այս տողերը և նորից ու կրկին համոզվում, որ ոչ միայն մեր բոլոր պարտությունների պատճառները, այլև դրանց արդարացման հնարքները, լինի ֆուտբոլում, պատերազմում, թե ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, այս իշխանությունների պարագայում եղել ու մնում են նույնը…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից