Հայտնի է` երբ կկայանա Ռուսաստան–Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլը

Հնարավոր է` Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը տեղի ունենա մարտի 7–ին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով ուկրաինական «Страна.ua»–ին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 7-ին։ Համենայն դեպս, նման առաջարկ է արել Ուկրաինայի նախագահի գրասենյակը»,- ասված է ԶԼՄ–ի Telegram–յան ալիքում։

Ըստ հրապարակման՝ Կիևը սպասում է ռուսների արձագանքին։