Հունաստանի ափերի մոտ զբոսանավ է բռնկվել, որում 237 ուղևոր է եղել

Հունական ափերի մոտ՝ Հոնիական ծովում, իտալական «Եվրոֆեռի օլիմպիա» (Euroferry Olympia)  զբոսանավում հրդեհ է բռնկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նավում եղել է 237 ուղևոր և անձնակազմի ավելի քան 50 անդամ։

Զբոսանավը նավարկություն էր կատարում հունական Իգումենիցայի և իտալական Բրինդիզիի միջև։ Հրդեհը բռնկվել է հունական Կորֆու կղզու մոտ։

Նավին են մոտեցել երեք պարեկային մոտորանավակներ և առափնյա պահպանության երեք քարշակներ՝ ուղևորներին տարհանելու համար:

Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել, հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն։

«ՌԻԱ Նովոստիի» տեսանյութն այստեղ