Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ: