Հետևում եմ մեր տեղահանված հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին․ Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում գրում է․

«Վերջին օրերին աշխատանքային տարբեր այցերի շրջանակներում հետևում եմ մեր տեղահանված հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին։ Խնդիրն օր առաջ լուծելը, ինչպես բազմիցս նշել եմ, հանդիսանում է Կառավարության գլխավոր օրակարգային հարցերից, որը գտնվում է իմ անմիջական հսկողության ներքո»։