Քոչարյանի երեկվա հայտարարությունը Նիկոլին մղեց փակուղի. Արամ Գաբրիելյանով
Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը թելեգրամյան իր ալիքում գրում է.
«Քոչարյանի երեկվա հայտարարությունը, որ ինքը քաղաքական պայքար է սկսում Փաշինյանի դեմ, Նիկոլին մղեց փակուղի: Դավաճան վարչապետը ոչ մի լավ քայլ չունի: Քոչարյանին մեղադրի զառանցանք հիշեցնող հանցագործության մե՞ջ, երբ իշխանությունները կարգուկանոն են հաստատել և կտրուկ կասեցրել անկարգությունները Երևանում: Այո, մի քանի մարդ է զոհվել: Իսկ Փաշինյանի մեղքով 5 հազար մարդ է զոհվել և 15 000 մարդ հաշմանդամ է դարձել պատերազմից հետո։ Նիկոլը խաղը տանուլ է տվել: Ոչինչ ավելին: Քոչարյանին կմեղադրի գողության մե՞ջ: Զրո: Զրո փաստ:
Իսկ վարչապետը գրեթե երեք տարվա ընթացքում մխրճվել է կոռուպցիայի մեջ։ Նրա կինը պարզապես թաղվել է փողերի մեջ: Իսկ կնոջ եղբայրը, մաքսանենգության շուկայում խոշորագույն խաղացող է:
Քոչարյանը շատ լավ դիրքեր ունի պայքարը սկսելու համար: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ գործողությունների ծրագիր կառաջարկի Հայաստանի երկրորդ նախագահը։ Ինչ ժամկետներ, ինչպիսին կլինեն թիմի անդամները: Աշխատանքը մեծ է: Բայց այժմ արդեն ամեն բան կորոշի Քոչարյանը: Միայն նա»:

