Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է մեկ հայ զինծառայողի աճյուն

Հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ այսօր հայտնաբերվել է 1586 աճյուն: