Հարգելի «հայեր», երբ ձեր բարեկամ արյունախում հարևանները կգան ձեր տները՝ ձեզ և ձեր հարազատներին մորթելու, մեզ՝ «թուրքերիս», օգնության չկանչեք․ ազատամարտիկ

Նկարներում ես եմ: Մի նկարում 5 տարեկան որդուս հետ եմ, մյուս նկարում մարտական էնկերոջս՝ փոխգնդապետ Մխիթար Աղասյանի հետ եմ, իսկ մյուս նկարում Ջեբրայիլ-Ֆիզուլի-Հադրուդ-Մարտունի պաշտպանական գծում եմ, խրամատում՝ ուր եղել եմ, արդեն որպես, կամավորական 28 օր և չեմ նահանջել: Նշածս պաշտպանական գծում կռվում էին նաև ՍԻՍԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ կամավորականները Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ: 26 տարի ծառաել եմ Հայոց Ազգային բանակում, ռազմական հետախուզությունում: Կոչումով փոխգնդապետ եմ:

Այսօր ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ էի, այդ սրբավայրը «ազգությամբ հայ» Նիկոլից պաշտպանելու համար: Այնտեղ էին ինձանից շատ ավելի հայտնի և լեգենդար ազատամարտիկներ, որոնցից շատերի համար այս պատերազմը երրոդն էր: Նրանց մեջ կային նաև հաշվանդամներ, կային նրանք, ով երեք պատերազմում էլ վիրավորվել էին: Մեզ բոլորիս անվանեցին «թուրքեր»: Դա արեցին Նիկոլի վկաները, որոնք եկել էին ԵՌԱԲԼՈՒՐԸ պղծելու համար: Եթե թուրքը մենք էինք, ապա Նիկոլի հետ եկածները «հայեր» էին: Պետք է ասեմ, որ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ «հայերը» տոնեցին փայլուն հաղթանակ մեզ նման «թուրքերի» նկատմամբ: Մեզ հայհոյեցին, ծեծեցին, բառի բուն իմաստով վրաներովս անցան, անգամ ձեռք բարձրաձրեցին կանանց վրա, սգավոր կանանց վրա: Իսկ հետո «հայերը»հրճվում էին իրենց հաղթանակով ՀԱՅՐԵՆԻՔԸ-ՀԱՅԱՍՏԱՆԸ պաշտպանող, այս պատերազմում հրաշքով կենդանի մնացած մեր նման «թուրքերից»:

Պնդում եմ, որ մենք «թուրքերս» ԵՌԱԲԼՈՒՐԸ պղծող «հայերից» պաշտպանելիս «հայերին» չէինք հայհոյում և չէինք վիրավորում, ուղղակի պաշտպանում էինք մեր զոհվաց ընկերների, զինվորների և մարտական ընկերների հիշատակը պիղծերից և դասալիքներից: Սակայն, ցավոք պիտի խոստովանեմ որ, «հայերը» «թուրքերին» հաղթեցին: Հաղթեցին մարտը, բայց ոչ ճակատամարտը: Բայց նաև ուզում եմ զգուշացնել, հարգելի «հայեր», երբ ձեր բարեկամ արյունախում հարևանները կգան ձեր տները՝ ձեզ և ձեր հարազատներին մորթելու, մեզ «թուրքերին» օգնության չկանչեք, չէ որ մենք ՀԱՅԱՍՏԱՆԻ-ՀԱՅՐԵՆԻՔԻ համար պատերազմածներս «թուրք ենք»: Լավ եղեք «հայեր»:

Ազատամարտիկ Տիգրան Չոբանյանի ֆեյսբուքյան էջից։