ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի և Սումիի մարզի համանուն բնակավայրերը

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի Նովոդմիտրովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից:

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել նաև Սումիի մարզի Նովոդմիտրովկայի նկատմամբ. գործողությունն իրականացրել են «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։