Ադրբեջանի փոխվարչապետի պատվիրակությունն Աղվերանում է. տարածքում ուժեղացված ծառայություն է
24News-ի տեղեկություններով, այսօր Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իր գլխավորած պատվիրակության հետ գտնվում է Աղվերանում։
News.am-ի թղթակցի հաղորդմամբ ՝ Աղվերանի Apricot Hotels & Resort-ի հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում։
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի փոխվարչապետը ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է ունեցել Աղվերանում։
SHAMSHYAN.com-ն էլ հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, այցելելու Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր, որտեղ նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին:
Ավելի վաղ ԱԳՆ-ը հաստատել էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում:

