Ձեզ ծանոթ հայկական թոնիրների կտուրը բեսետկա՞ է, թե հայկական բացառիկ հազարաշեն տանիք՝ երդիկով․ ազգագրագետը նոր անձնագրի էջի մասին

Ազգագրագետ Տաթև Մուրադյանն անդրադառնալով նախօրեին հրապարակված նոր կենսաչափական անձնագրերի էջերի նկարազարդումներին, գրում է․ 

«Տարբեր խմբերում կարծիքներ եմ տեսնում,թե բա ինչ վատ անձնագիրա, անգամ մշակութային տարրեր կան, ասեմ։

Սա՞ եք համարում մշակութային տարր։ Ձեզ ծանոթ հայկական թոնիրները վերգետնյա՞ են թե ստորգետնյա, իսկ այդ թոնիրների կտուրը բեսետկա՞ է, թե հայկական բացառիկ հազարաշեն տանիք երդիկով սա ոչ թե դիզայներական խնդիր է, սա գիտամշակութային կոպիտ սխալմունք ու աղավաղում է, սեփական մշակույթից հրաժարում, և սա այն դեպքում, երբ հայկական լավաշը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում իր ավանդույթներով, կենցաղով ու ավանդական բնակարանի նկարագրությամբ………… այնպես որ մի շտապեք գնահատել մշակութային տարրը, այստեղ նախ պետք է խոսել գիտական կոպտագույն սխալի մասին, որը սպառնում է կոնկրետ ավանդական մշակույթի մի խոշոր տարրի ու մեծ համալիրի։ Վաղն էլ կասեն այ մարդ ուրա է հայերին թոնիր, գետնափոր թոնիրը հեչ էլ հայկական չի, լավաշն էլ հեչ էլ հայկական հաց չի, պարսիկները, հնդիկները, թուրքերը ու արաբներն էլ են լավաշ թխում ……… հերիք չի աջ ու ձախ յուրացնում ու բնաջնջում են մեր մշակույթը, այս եղածն էլ մենք ենք սկուտեղով նվիրում․․․կարմիր բանտով՝ ինչպես Արցախը։

Լրացում

Ստամոքսածին ու տգետ հասարակությանը որպես լրացում պետք է ասել, որ թոնիրը կամ հացատունը ավանդական մշակույթում միայն հաց թխելու վայր չէր, դա ուներ շատ մեծ ծիսապաշտամունքային նշանակություն, և համարվում էր յուրաքանչյուրի օջախի սրբազան վայրը, որտեղ երդիկից եկող Աստծո օրհնությամբ ու զորությամբ էր թխվում սրբազան հացը, այս հավատալիքները ունեն հստակ ծեսեր, բանահյուսական նյութ, երգեր, թևավոր խոսքեր…… 

Չի բացառվում, որ շատ ուշ շրջանում զուտ պայմաններով ու հարմարություններով պայմանավոևված առաջացել են վերգետնյա թոնիրները, բայց դրանք ավանդական չեն, իսկ այսօր հատկապես դրանք զուտ կոմերցիոն բնույթ են կրում, տուրիստական դեմոնստրատիվ նշանակությամբ… 

Եվ վերջապես ստորգետնյա հայկական թոնրի գոյությունը փաստում է մեկ այլ կարևոր հանգամանքի մասին, որ հայերս դեռ վաղնջական ժամանակաշրջանից նստակյաց ժողովուրդ ենք այս տարածաշրջանում, բնիկ, ոչ թե քոչվոր շատ այլ վերգետնյա թոնիր օգտագործող ժողովրդի նման, այ սա է նաև գետնափոր թոնրի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը ! 

Դեռ երևի ուրախ լինենք, որ այս բեսետկայի վրա Գնթունիկ չեն գրել, քանի որ իրենց հայտնի թերևս միակ թոնիրը հենց այդտեղ են տեսել ու բազմաթիվ օրինակներում նշում են……………

Այ եթե լիներ մշակութային քաղաքականություն կամ իրական մշակութային գործիչներ, ոչ թե լուռ բանող ստրուկներ, իրականությունը այսքան ցավալի, աղետալի չէր լինի…»