Թուրք ժեխը ու տեղական նշանակության ժեխը․ Զոհրաբյան

Մեր պատմության ամենաամոթալի կապիտուլյացիայից ու Արցախը թուրքին հանձնելուց հետո մի տեսակ սկսում եմ հասկանալ Բաբկեն Թունյանին, ով համառորեն չէր ուզում, որ իր հարեւան պողոսը որոշում կայացնելու իրավունք ունենա։

Էս պահին ուսումնասիրում եմ միջազգային փորձը, հասկանալու՝ կա՞ երկիր, որի օրենսդրությունը քաղաքացուց որոշակի ինտելեկտուալ ցենզ է պահանջում՝ ընտրական իրավունք ստանալու համար։

Սա շատ կարեւոր է, որպեսզի բացառապես բնազդներով եւ շոշափուկներով առաջնորդվող բիոզանգվածը որոշում կայացնելու քվոտա չունենա։

Չունենա, որպեսզի չգնա ու չընտրի իր հայելային արտացոլանքին ու չսպանի պետությունը։

Հա, Բաբկեն, դու կարծես թե ճիշտ ես՝ պետությունը պիտի փրկել առաջին հերթին ժեխից, ում դու քնքշաբար պողոս էիր ասում։

Նկարում՝ իմ ցանկացած գրառման տակ «ռեխը» բացում են բացառապես թուրքերն ու Բաբկենի հարեւանները։

Ու կապ չունի՝ գրառումը հայ ռազմագերիների մասին է, թե՞ ժեխի աղանդի «փրկչի»։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։