Երբեք և ոչ մի անգամ ՀՀ-ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Նիկոլ Փաշինյան

«2018 թվականից շփվում եմ Ռուաստանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմական բազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ նման հարց չի բարձրացրել։ 

Փաշինյանը հիշեցրեց ճեպազրույցում իր ասածը. «Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե ՌԴ-ն որոշի դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, քանի որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում չունի կենսական նշանակություն Հայաստանի համար, իսկ եթե ՌԴ ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել։

Սա է եղել ամբողջ պատմությունն ու հայտարարությունը՝ ոչինչ ավելի, ոչինչ պակաս»։