ԵՄ ղեկավարությունը կխաբի Երևանին եվրաինտեգրման հարցում. Լավրով
ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կխաբի Երևանին՝ կապված Հայաստանի եվրաինտեգրման հետ։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրոպական միությանը միանալու ձգտումներին, ապա ԵՄ իշխանությունները կարող են հանգիստ մոլորության մեջ գցել նրանց, և, կարծում եմ՝ գրեթե անկասկած, այդպես էլ կանեն։ Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրոպական միությունում՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Սերբիայի նման երկրներ տասնամյակներ շարունակ հերթում են կանգնած», – նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

