Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքն անցնելու է Հայաստանի Հանրապետության տնօրինությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգ Հովսեփյանի հարցին։
«Հայաստանի Հանրապետությունում երկու պետություն, երկու կառավարություն չի կարող լինել։ Չի կարող Հայաստանում լինել Ձեր նշած անունով կառույց։ Շենքն անցնելու է Հայաստանի Հանրապետության տնօրինությանը։ Այստեղ սեթևեթելու բան չկա։ Էլի եմ ասում՝ ես՝ որպես ՀՀ վարչապետ, պետության մեջ երկրորդ պետություն, երկրորդ կառավարություն կամ երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցնելու եմ»,- ասել է Փաշինյանը։

