Սահմանադրախախտ «նախագահ» Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի շահերի սպասարկող, թերևս նաև Մի 6-ի գործակալ. 2

Սկիզբը` այստեղ

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին բարձրաձայնելը (2020թ. նոյեմբեր), ինչպես նաև ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առնչությամբ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճը յուրօրինակ թատրոն էին, անհամաձայնության բեմականացում: Արմեն Սարգսյանը բացարձակապես անկեղծ չէր և այն ժամանակ, և հիմա:

Հայաստանում թիվ մեկ դավաճանը, ըստ «Ազգային անվտանգություն»‰ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, ՀՀ-ում նախագահ աշխատող Արմեն Սարգսյանն է: Այս մասին ս. թ. մարտի 11-ին Իսագուլյանն ասաց Livenews.am -ի եթերում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը ստորագրել է Եվրոատլանտյան նախաձեռնության` իր բովանդակությամբ և ուղղվածությամբ հակահայ փաստաթղթի (“Место Турции в создании Евроатлантического сообщества безопасности”) տակ, որով անհրաժեշտ է համարվում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում Թուրքիայի ավելի սերտ ներգրավվածությունը, Կովկասում Թուրքիայի դերի ընդլայնումը…

Արմեն Սարգսյանը լինելով Եվրոատլանտյան նախաձեռնության անդամ, ոչ միայն ստորագրել է վերոնշյալ փաստաթղթի տակ, այլև, Իսագուլյանի հավաստմամբ, դրա կազմողներից, նախաձեռնողներից մեկն է եղել, նույնիսկ որոշ տեղերում էլ բողոքել է, թե ինչու ենք ուշացնում այս ծրագրի իրականացումը:

Ինչպես նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը, Արմեն Սարգսյանը` այդ մեծագույն դավաճանը, աշխատել է Հայաստանի Հանրապետության դեմ:

«Արմեն Սարգսյան ստահակը, որ Հայաստանի Հանրապետության նախագահն է, ըստ էության, պայքարել է հիմնականում Հայաստանի Հանրապետության դեմ, Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց միշտ փորձել է իրեն ներկայացնել որպես Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության բարեկամ,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:- Իհարկե, անհասկանալի է, բայց այդպես են իրենց պահում ամենաստոր, ստահակ գործակալները: Դրանցից մեծագույնը, կարծում եմ, հենց Արմեն Սարգսյանն է, որը շատ-շատ վաղուց ոչ միայն գործակալական գործունեություն է ծավալել Հայաստանում, այլ նաև ստեղծել է ցանց:

Չի բացառվում, որ այդ ցանցի անդամներից են հենց նույն Նիկոլ Փաշինյանը, որը հետագայում, 2006 թվականին թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը, Արգիշտի Քյարամյանը, Ասյա Խաչատրյանը, Նիկոլի կնիգը` Աննան: Ես կասեի, որ այդ ցանցի երևի հիմնական ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է հենց ինքը` Արմեն Սարգսյանը` մեծագույն տականքը»։

Փաստաթուղթը, Իսագուլյանի տեղեկացմամբ, նաև այն մասին է, թե ինչպես բարձրացնել Թուրքիայի դերակատարությունը մեր տարածաշրջանում, արաբական աշխարհում, Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, որպեսզի Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ավելի ակտիվ պայքարի Ռուսաստանի, Չինաստանի, մեր հիմնական գործընկերների դեմ։

«Ըստ Արմեն Սարգսյանի, նույնիսկ տեռորիստները պետք է Բաշար Ասադի դեմ շատ ավելի ակտիվ պայքարեն,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:- Այսինքն` մենք հիմա Հայաստանում ունենք մի նախագահ…, որը, ըստ էության, Թուրքիայի գործակալն է: Ճիշտ է, աշխատում է Մի 6-ի օժանդակությամբ, աշխատում է անգլոսաքսերի օժանդակությամբ, այդ, որ ասում են Արմեն Ելիզավետովիչ, իզուր չեն ասում, ինքը թագուհու չգիտեմ ինչն է` համարզն է, կոշկակարն է, ոտքեր մաքրողն է, ոտքեր լիզողն է, բայց, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը որ ասում էր «ոտքեր լիզող», ի նկատի ուներ իրեն, Արմեն Սարգսյանին և մեկ ուրիշին:

Ինչպե՞ս եղավ, որ նախորդ իշխանությունների օրոք այդ տականքը դարձավ նախագահ, դա մեկ ուրիշ հարց է, կարծում եմ, հետագայում պետք է հետաքննություն անցկացնել, նաև այդ խնդիրն ուսումնասիրել: Չի բացառվում, որ լոբբինգ անողները, ովքեր արել են լոբբինգ Արմենին, նրանք էլ են հանդիսանում այդ կառույցների ենթակայության տակ գործող ինչ-որ գործակալներ: Կարծում եմ, այդ խնդիրներն էլ պետք է ուշադիր ուսումնասիրենք»:

Իսագուլյանը հիշեցրեց, որ հայր Ալիևը ժամանակին 400 մլն դոլար էր տվել Սորոսին․ պայմանավորվածության համաձայն, Սորոսն այդ գումարի 50 տոկոսը պետք է ներդներ Հայաստանում գործակալական հատուկ ցանց ստեղծելու համար։ Եվ վերջում, ըստ հիշյալ կուսակցության նախագահի, այն 48 միլիոնով Աննա Հակոբյանը, Մակունցը, որը մեծ դերկատարություն ունի, Արգիշտի Քյարամյանը, մի խոսքով, Նիկոլի այսօրվա շրջապատը 2018-ին կազմակերպեցին հայտնի հեղաշրջումը Հայաստանի Հանրապետությունում։

«Վստահ եմ, առիթներ կունենամ դեռ նախկին նախագահների հետ, հատկապես, 3-րդ նախագահի հետ զրուցելու, չնայած զրուցել ենք, բայց ավելի հանգամանալից զրուցելու, թե ինչպես եղավ, որ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, նոր Սահմանադրությամբ Արմենին առաջադրեցին, որովհետև Արմենի գալով էր Հայաստան, որ Նիկոլն ակտիվացավ,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:- Եվ պարզվում է, որ Նիկոլին այդ գումարների փոխանցման մեջ` հեղաշրջման համար, մեծագույն դերակատարություն ունի նաև հենց Արմեն Սարգսյանը»:

Իսագուլյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ոչ միայն պետք է կալանավորվեն, այլև գնդակահարվեն որպես հայրենիքի դավաճաններ, օրենքի մեջ պետք է փոփոխություններ կատարվեն ու դա հետադարձ ուժ էլ պետք է ունենա, որովհետև այդ կարգի հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, այդ մարդիկ հայկական հողերը թուրք-ազերիներին հանձնելուց հետո ողջ մնալու իրավունք չունեն, սա թույլատրել չի կարելի: Արմեն Սարգսյանի նման դավաճանը, որը Թուրքիայի, Ադրբեջանի շահերի ներկայացուցիչն է մեր տարածաշրջանում` ընդդեմ Ռուսաստանի, դարձել է ՀՀ նախագահ:

«Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական ու հարգալից հարաբերություններ ունեմ և իմ ներդրումը կունենամ, որ կառավարությունը հաջողության հասնի»,- 2018թ. մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Սարգսյանը:

Սա ներկայիս պետական դավաճանի վերաբերյալ ասել է մեկը, որը, Իսագուլյանի հավաստմամբ, Հայաստանում մեծագույն դավաճանն է: Համենայն դեպս, Արմեն Սարգսյանը ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որի վերաբերյալ առնվազն բավական լուրջ կասկածներ կան այդ նույն պետական դավաճանությանը (2020թ. պատերազմում միտումնավոր պարտության ու դրա հետևանքով մեր հայտնի կորուստների) մասնակից լինելու առումով` ի վնաս Հայաստանի և հօգուտ Ադրբեջանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի…

Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…

 

Արթուր Հովհաննիսյան