Էդուարդ Աղաջանյանին փոխարինեց Արսեն Թորոսյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Էդուարդ Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում ն շանակվել է ավելի վաղ Առողջապահության նախարարի պաշտոնից ազատված Արսեն Թորոսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- նշված է որոշման մեջ: