Փաշինյանի վտանգավոր ակնարկները (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Անդրադարձ է կատարվել․
1․ Ընդդիմության ընտրած պայքարի ձևաչափին
2․ Փաշինյանի հարցազրույցին և դրա տողատակերին
Խոսելով Արցախի կապիտուլյացիոն փաստաթղթից, Սուրեն Սուրենյանցը չբացառեց, որ այն գաղտնի կողմ էլ ունի, ի դեպ, բանավոր, իսկ դա փաստում է, որ Փաշինյանը դիվանագիտությունից շատ հեռու է։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Սուրենյանցը ընդգծեց, որ ընդդիմությունը չպետք է խուսափի ընտրություններից, այլ պետք է մասնակցի ու ապացուցի, որ Փաշինյանի իշխանությունն այլևս սպառել է իրեն։
Մանրամասները՝ տեսանյութում