Հայաստանի ինքնիշխանությունը լիմոնի պես ճզմել են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացրած վարչապետի թեկնածուին, որը միանշանակորեն չընդունվեց հասարակության կողմից, Սուրեն Սուրենյանն ընդգծեց, որ դա լավագույն ընտրությունն էր, քանզի այլընտրանք և ավելի հարմար թեկնածու չկար։ Չմոռանանք, որ Վազգեն Մանուկյանը ճգնաժամային կառավարման փորձ ունի և լավագույնս կարող է մեզ այս իրավիճակից դուրս բերել։

Ընդդիմության առաջարկով ստեղծվելու է ժամանակավոր անցումային Կառավարություն, որը մեկ տարվա ընթացքում կամփոփի իր անելիքները։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահը կարևորեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կապված ռազմագերիների, վարձկանների հետ։

Ամփոփելով Սուրեն Սուրենյանցն ընդգծեց, որ Հայաստանը դարձել է քվազի պետություն, սակայն պետք չէ ընկրկել ու պիտի հիշել, որ այդ նույն հաղթանակած ադրբեջանցուն, ժամանակին, նույն հայն է ծնկի բերել։

Մանրամասները՝ տեսանյութում