ՌԴ խաղաղապահների հերթական շարասյունը ուղևորվել է Ստեփանակերտ (տեսանյութ)

ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումների զինծառայողները բեռնաթափել են Ռուսաստանի Դաշնությունից երկրի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով «Էրեբունի» օդանավակայան տեղափոխված ավտոմոբիլային տեխնիկան ու նյութատեխնիկական ապահովության միջոցները։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից     http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12325347@egNews։ Հաղորդագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար ժամանած 15-րդ  խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների հերթական շարասյունը բեռնաթափումից հետո Երևանից շարժվել է դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է  ռազմական շարասյան  անվտանգությունը: Նշվում է, որ խաղաղապահ զորակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, ովքեր անցել են հատուկ ուսուցում՝ խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու համար, այդ թվում նաև զինված բախումներում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրում և պահպանում: