Պուտինն աշխատանքից ազատեց Փաշինյանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է լրագրող, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը, որն անդրադարձավ ՀՀ վարչապետի այսօրվա գրառման որոշ դրույթներին։ Վարչապետն այսօր ներկայացրել է առաջիկա վեց ամսիներին իշխանությունների ծրագրերի ճանապարհային քարտեզը, որով նախատեսվում է Արցախի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ, զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ, տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում, ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում, ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ: Էդուարդ Սարիբեկյանը ներկայացրեց այն փաստարկները, որոնց հիման վրա նա կարող է պնդել, որ ներկայիս վարչապետը ի վիճակի չէ կյանքի կոչելու նախանշած ծրագրերը։

Խոսեցինք նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ հարցազրույցի ժամանակ արած հայտարարություններին՝ Արցախի, արցախյան պատերազմի և ՀՀ իշխանությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում