ՌԴ խաղաղապահների հերթական շարասյունը ուղևորվել է Ստեփանակերտ (տեսանյութ)
ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումների զինծառայողները բեռնաթափել են Ռուսաստանի Դաշնությունից երկրի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով «Էրեբունի» օդանավակայան տեղափոխված ավտոմոբիլային տեխնիկան ու նյութատեխնիկական ապահովության միջոցները։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12325347@egNews։ Հաղորդագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար ժամանած 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների հերթական շարասյունը բեռնաթափումից հետո Երևանից շարժվել է դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է ռազմական շարասյան անվտանգությունը: Նշվում է, որ խաղաղապահ զորակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, ովքեր անցել են հատուկ ուսուցում՝ խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու համար, այդ թվում նաև զինված բախումներում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրում և պահպանում: